Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար

Գործիք — ընդհանուր ցուցանիշներ

 

  • Կրթության հիմնարար իրավունքի ապահովում, իրացում
  • Միջավայրի և պայմանների ապահովում
  • Ուսուցման մատչելիության, հասանելիության ապահովում

´

This slideshow requires JavaScript.

  • …Ուսումնական միջավայր, որը ընդունում  և հաշվի է առնում սովորողների բազմազանությունը:
  • …Ճկուն,  ընդգրկուն, անարգել, անվտանգ միջավայր յուրաքաանչյուր  սովորողի լիակատար ներառման,  ուսուցման գործընթացի  մասնակցության ապահովման համար:
  • …Հայացքի,վերաբերմունքային, գործընթացային, ﬕջավայրային և ռեսուրսային արգելքների բացահայտմանն ու հաղթահարման ուղղված շարունակական աշխատանքներ:
  • …Գործընթաց, որին մասնակցում են շահագրգիռ բոլոր կողﬔրը` դասավանդողներ, սովորողներ,  ծնողական համայնքի ներկայացուցիչներ, ընտանիքի անդամներ:

 

Սահմանների ջնջում

 

  • Ներսի և դրսի. Շենքի և պարտեզի
  • Սովորողների միջև
  • Ուսուցիչների միջև
  • Դպրոց-ընտանիք
  • Սովորող-ուսուցիչ-ծնող-ուղեկցող

Ներառման ցուցանիշներ

  • ´Նախագծային ուսուցում
  •   Երկարացված օրվա տարարտարիք ճամբար
  • ´Ընտրած մարզաձևը
  • ´Լրացուցիչ կրթություն կրթահամալիրում, կամ դրանից դուրս
  • ´ Մասնակցություն ճամփորդություններին  Երևան քաղաքում, քաղաքամերձ, շրջան)
  • ´ Ունի գործող բլոգ
  • ´Ո՞վ է վարում բլոգը կամ ո՞ւմ օգնությամբ է աշխատում սովորողը բլոգում

 

Ներառական  համակարգը,  որի  հոմանիշն  է  հանրակրթությունը,  իրենից  ենթադրում  է`  համերաշխություն,  հոգատարություն,  ուսումնատենչություն:  Ներառական  կրթությունը  ենթադրում  է  համակարգի,  այլ  ոչ  թե  երեխայի  հարմարեցում:  Այստեղ  մեծ  նշանակություն  ունի  նաև  շրջակա  միջավայրը, ազդեցություն, որից առավել ցցուն մանկավարժական գործիք չկա:

Գոյություն ունի  մի  տեսություն.  երբ  անձը  դիպչում է  կենդանուն,  տեղի  է  ունենում  էներգիայի  փոխանակում.  կենդանին  դեպի   իրեն   է  քաշում  մարդու  բացասական  էներգիան`  փոխարենը  տալով   դրական  էներգիա:

Ահա  այսպիսի  արդյունք  մենք  ունեցանք,  երբ  մեր  սովորողը  անհամբերությամբ  հանեց  իր  ձեռնոցները  և  սկսեց  շոյել  Ատիին:  Իր  հանգիստ  և  խաղաղ  էներգիան  փոխանցվեց  նաև  մյուսներին:

Կենդանաթերապիան  հոգեթերապիայի  մի  ճյուղ  է,  որը   բավականին  էֆեկտիվ  մեթոդ  է:  Կենդանաթերապիաներից`  կանիսթերապիայով   սկսել  են  զբաղվել  դեռևս  20-րդ  դարի  50-ական  թվականներից`  եվրոպական  երկրներում:  Կենդանաթերապիաների  ժամանակ  ներգրավվում  են  նաև  այլ  կենդանիներ`  շներ,  դելֆիններ,  ձիեր:  Նրանք  նույնպես  ունենում  են  լավ  վերականգնողական  արդյունք  օգնելով  վերականգնել  հենաշարժողական  համակարգը:

Փորձելով  կիրառել  Կանիսթերապիայի  (շփումը  շների հետ)    տարրեր  սկսեցի  իրականացնել  «Շփումը  կենդանիների  հետ»  նախագիծը:  Կային  սովորողներ,  ովքեր  Ատիի  հետ  առաջին  հանդիպման  ժամանակ  ունեցան    վախեր  և  կային  ոմանք,  ովքեր  խիզախորեն  մոտեցան  և  միանգամից  մտերմացան,  սկսեցին  սիրել,  խաղալ  Ատիի հետ:

Կենդանիները`  մասնավորապես  շները,  համարվում  են  մարդկանց  լավագույն  ընկերները:    Հայտնի  է,  որ  համագործակցումը  և  շփումը  շների  հետ  դրական  ազդեցություն  է  ունենում  մարդու  վրա:   Կանիսթերապիան օգտագործվում  է  հիմնական  բուժման  հետ  զուգահեռ:  Իսկ  կոպլեքս  մոտեցում  ցուցաբերելով`  դրական  արդյունքի  ավելի  շուտ  կհասնենք:  Կանիսթերապիայում  մեծ  նշանակություն  ունի  շան  պատրաստվածությունը,  նա  պետք  է  հատուկ  պատրաստված  լինի  և  մարզված:  Այս  դեպքում  «բժիշկները»  չպետք  է   լինեն

Nymագրեսիվ,  անհանգիստ:

Կանիսթերապիան  և  շփումը  շների  հետ  կարող  է  օգնել  սթրեսային  իրավիճակների  հաղթահարմանը,  այն  կարող  է  բարձրացնել  երեխաների  տրամադրությունը,  թուլացնել  և  հանգստացնել  նյարդային  համակարգը,  ինչպես նաև  կարող  է  առաջացնել  ընկերասիրության,  էմպաթիայի  զգացում  (ապրումակցում,  կարեկցանք):  Շփվելով  կենդանիների   հետ`    երեխաները  չեն  էլ  նկատում,  որ  դա  վերականգնողական  գործընթացի  մի  մասն  է  կազմում:  Այս  թերապիան  երեխաներին  տալիս  է  դրական  էներգիա,  որը  գալիս  է  հենց    կենդանիներից,  այն  էլ  ապահովում  է  երեխաների  մոտ  դրական  հուզական  ֆոնը:   Երեխաները,  գալով  կենդանիների  մոտ,  ոչ  միայն  շփվում  են  նրանց  հետ,  այլ  նաև  խաղում,  ցուցաբերում  հետաքրքրություն,  սկսում  են  կենտրոնացնել  ուշադրությունը:

Կանիսթերապիան  հակացուցված  է  այն  դեպքում,  երբ  երեխան  կամ  մեծահասակը  ունենում  են  ալերգիկ  ռեակցիա  շան  մազածածկույթից,  ունենում  են  վերին  շնչուղիների  սուր  շնչառական  հիվանդություններ  և  այլն:

Շարունակելով  «Շփումը  կենդանիների  հետ»  նախագիծը`  սկսեցինք  ծանոթանալ  և  շփվել  ձիերի  հետ:   Հիպպոթերապիան  կամ  բուժում  ձիերի  հետ    ներկայացնում  է  բուժական  ֆիզկուլտուրա,  որը  ունի  ապացուցված  դրական  արդյունք:

Անցյալ  դարի  կեսերից  բժիշկները  կիրառում  էին  այն  նևրոլոգիական  և  հոգեբանական  խնդիրների  բուժման  դեպքում:  Հիպպոթերապիան  հոգեբանական  ազդեցություն  է  ունենում  ձիավորի  վրա,  նրան  դարձնելով  ինքնավստահ:  Սա  շատ  կարևոր  է  հենաշարժողական  համակարգի  խնդիրներ  ունեցող  երեխաների  հետ  աշխատանքի  ընթացքում:  Աուտիզմ  ունեցող  երեխաների  աշխատելիս`  ձիերը  միջնորդ  են,  որոնք  չեն  խոսում,  նրանց  հետ  ավելի  հեշտ  է  շփվել:  Ձին  հասկացնում  է,  թե  ինչպես  ճիշտ  շարժվել:  ՄՈՒԿ  ունեցող  երեխաները,  գտնվելով  ձիու վրա,  զարգացնում  են  հավասարակշռություն  պահելու  կարողությունը:

Այսօր  այս  թերապիաները`  որպես  վերականգնողական  գործընթացի  մի  մաս,  կիրառվում  են  ՄՈՒԿ-ի (մանկական  ուղեղային  կաթվածի),  աուտիզմի,  զարգացման  հապաղման,  Դաունի  սինդրոմի,  հոգեբանական  տրավմաների,  վարքային  խանգարումների  դեպքում:

Ապացուցված  է,  որ  շփումը  կենդանիների  հետ  ձևավորում  է  դրական  հուզական  ֆոն,  ինչը   բուժիչ  ազդեցություն  է  ունենում:

Թերապևտիկ  միջոցներից  կրթահամալիրում  կիրառվում  է  նաև  ջրաթերապիան`  որպես  ուսումնական  գործիք,  որը  հնարավորություն  է  տալիս    հանգստացնել  նյարդային  համակարգը,  ինչպես  նաև  հաղթահարել  սթրեսային  իրավիճակները:

Վերականգնողական  գործընթացում  մեծ  նշանակություն  ունի  ջրային  թերապիան,  որը  զարգացնում  է  երեխաներին,  թե՛  ֆիզիկապես,  թե՛  հոգեբանորեն:  Այս  թերապիան  կարելի  է  կիրառել  տարբեր  տարիքային  խմբերի  պատկանող   անձանց  հետ:  Ջրային  թերապիան  թողնում  են  ընդհանուր  ամրապնդող,  սեդատիվ (հանգստացնող),  հակահիպերտենզիվ (զարկերակային  ճնշման  իջեցում)  ազդեցություն: Ջրային  թերապիան  ակտիվորեն  ազդում  է  կենտրոնական  նյարդային  համակարգի  վրա:

Այս  թերապիան  ունի  և՛  բուժիչ,  և՛  կանխարգելիչ  նշանակություն:

Այսպիսով,  դրական  արդյունքի  հասնելու  համար անհրաժեշտ  է  պահպանել  հետևյալ  սկզբունքերը.

  • անհատական մոտեցման սկզբունք,
  • համագործակցության սկբունք,
  • համալիր մոտեցման սկզբունք,
  • պահպանված կարողությունների վրա  հենվելու  սկզբունք:

Երկարացված օրվա ճամբարը որպես ներառման ցուցանիշ

 

Հատուկ կարիքով սովորողները, ոչ միայն հաջողությամբ ընդգրկվում են բուն  ուսումնական գործընթացի մեջ , այլ նաև դառնում երկարացված օրվա ճամբարականներ: Մասնակցում են ամենատարբեր թերապևտիկ գործունեություններին, ծեսերին, ճամփորդություններին:

Ընտանիքի ներառումը ( ծնողների, տան անդամների ընդգրկվածությունը ուսումնական գործընթացին) ևս կարևոր նախապայմաններից է ներառական կրթության մեջ ՝  ծնողը լավ է պատկերացնում և ճանաչում ուսումնական գործընթացը, իր երեխայի դերը դրանում և ավելի պատասխանատու է լինում կրթության շարունակականության և լիարժեք կազմակերպման մեջ:

Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր

One thought on “Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար

Add yours

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: